16:11  ,  6 հուլիսի, 2021

Ֆորմուլա-1-ի փուլերից մեկը չեղարկվեց

Ավտոարշավի Ֆորմուլա-1 դասի Ավստրալիայի Մեծ մրցանակը չեղարկվել է, հաղորդում է Ֆորմուլա-1 մամուլի ծառայությունը:

Կազմակերպիչները նման որոշում են կայացրել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով:

Ավստրալիայի Մեծ մրցանակը պետք է անցկացվեր նոյեմբերի 18-21-ը Մելբուրնում:

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1 ընդհանուր հաշվարկի առաջատարը «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենն է, որը հաղթել է նախորդ 3 Մեծ մրցանակներում և ունի 182 միավոր: Երկրորդ տեղում է չեմպիոնի տիտղոսը պաշտպանող, «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը՝ 150 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում