20:48  ,  6 հուլիսի, 2021

Քոնոր Մաքգրեգորի բոլոր նոկաուտները UFC-ում

UFC-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի բոլոր հաղթանակները նոկաուտով: UFC-ում իռլանդացի մարտիկն անցկացրել է 27 մենամարտ, տարել 22 հաղթանակ ու կրել 5 պարտություն: 19 անգամ նա հաղթել է նոկաուտով:

Հիշեցնենք, որ այս օրերին 32-ամյա Քոնոր Մաքգրեգորը պատրաստվում է ամերիկացի թեթև քաշային Դասթին Պորիեի հետ երրորդ մենամարտին, որը տեղի կունենա Լաս Վեգասում հուլիսի 10-ին կայանալիք UFC 264 մրցաշարում: Հունվարի 24-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում 32-ամյա Դասթին Պորիեն երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր իռլանդացի մարտիկին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում