00:44  ,  5 հուլիսի, 2021

Մաքս Ֆերստապենի 3-րդ անընդմեջ հաղթանակը Ֆորմուլա-1-ում (ֆոտո)

Ավտոարշավի Ֆորմուլա-1 դասի Ավստրիայի Մեծ մրցանակն ավարտվել է «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենի հաղթանակով: Հոլանդացի ավտոարշավորդը հաղթել է երրորդ Մեծ մրցանակում անընդմեջ:

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մերսեդեսի» ներկայացուցիչ Վալտերի Բոտասը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լանդո Նորիսը «Մաքլարենից»:

Ֆորմուլա-1 աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող, «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը գրավել է չորրորդ տեղը:

Մաքս Ֆերստապենն ընդհանուր հաշվարկի առաջատարն է 182 միավորով: Լյուիս Հեմիլթոնը երկրորդն է (150 միավոր), երրորդ տեղում է «Ռեդ Բուլի» արշավորդ Սերխիո Պերեսը (101 միավոր):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս