00:07  ,  5 հուլիսի, 2021

Ֆերդինանդ Կարապետյանն ուժեղագույն ձյուդոիստների հետ հավաքի է մասնակցում Խորվաթիայում (ֆոտո)

Հայաստանի առաջատար ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ մասնակցում է հուլիսի 1-8-ը Խորվաթիայի Պորեկ քաղաքում անցկացվող «Դեպի ոսկին» օլիմպիական մարզումային ճամբարին:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ դա Ձյուդոյի Եվրոպական միության կազմակերպած վերջին մարզումային ճամբարն է, որին մասնակցում են բոլոր ուժեղագույն ձյուդոիստները:

Հիշեցնենք, որ Ֆերդինանդ Կարապետյանը նվաճել է Օլիմպիական խաղերի ուղեգիր և Հայաստանի միակ ձյուդոիստը կլինի Տոկիո-2020-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում