22:09  ,  4 հուլիսի, 2021

«Բավարիայի» երկրպագուներն ընտրել են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին

Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին երկրպագուների վարկածով ճանաչվել է Մյունխենի «Բավարիայի»՝ 2020/21թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Քվեարկության ադրյունքում 32-ամյա Լևանդովսկին ստացել է ձայների 76 տոկոսը: Երկրորդ տեղում հայտնվել է Թոմաս Մյուլերը (10 տոկոս), եռյակը եզրափակել է Յոզուա Կիմիխը (6 տոկոս):

Նախորդ մրցաշրջանում լեհ հարձակվողը «Բավարիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում և դարձել 48 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Լևանդովսկին կարիերայում առաջին անգամ արժանացել էր «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին, որը շնորհվում է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուին: Գերմանիայի ավարտված առաջնությունում նա դարձավ 41 գոլի հեղինակ և գերազանցեց Գերդ Մյուլերի՝ Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդը: Գերմանացի լեգենդար հարձակվողը «Բավարիայի» կազմում ռեկորդը սահմանել էր 1971/72թթ. մրցաշրջանում՝ խփելով 40 գոլ:

Ռոբերտ Լևանդովսկին 2014 թվականից է հանդես գալիս «Բավարիայում», որի  հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով