01:20  ,  3 հուլիսի, 2021

Եվրո-2020․ Շվեյցարիա - Իսպանիա եւ Իտալիա - Բելգիա հանդիպումների լավագույն խաղացողերը (ֆոտո)

Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի Շվեյցարիա - Իսպանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իսպանացիների դարպասապահ Ունաի Սիմոնը։ Հետխաղային 11 մետրանոցների ժամանակով Բիլբաոյի «Աթլետիկի» 24-ամյա դարպասապահը հետ է մղել անգլիական «Նյուքասլի» կիսապաշտպան Ադրիան Շառի եւ Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մանուել Ականջիի հարվածները։

Իսպանիան հետխաղային 11 մետրանոցներում հաղթել էր 3։1 հաշվով։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով։

Բելգիա - Իտալիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Նապոլիի» 30-ամյա հարձակվող Լորենցո Ինսինիեն, որը խփեց իտալացիների երկրորդ գոլը։

Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը հաղթել է 2։1 հաշվով եւ կիսաեզրափակիչում կմրցի իսպանացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով