17:49  ,  2 հուլիսի, 2021

Ուիմբլդոն. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցեց ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:3, 6:4, 6:4։ Մրցապայքարը տեւեց 1 ժա, 46 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կհանդիպի բրիտանացի Դենիել Էվանսի եւ ամերիկացի Սեբաստիան Կորդայի դիմակայության հաղթողի հետ։

Կարեն Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հասավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Նախորդ անգամ նա նման հաջողություն ունեցել էր 2018–ին։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 35 միլիոն ֆունտ ստերլինգ է։ Մենախաղի հաղթողը կստանա 1,7 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English