Պատրաստելով նոր մրցաշրջանին՝ Երևանի «Փյունիկը» հուլիսի 19-24-ը հավաք կանցկացնի Թբիլիսիում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հավաքի ընթացքում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կանցկացնի 2 ստուգողական հանդիպում։ Հուլիսի 20-ին երևանյան ակումբի մրցակիցը կլինի «Սաբուրթալոն», իսկ հուլիսի 23-ին՝ Թբիլիսի «Լոկոմոտիվը»։
Հիշեցնենք, որ այս օրերին «Փյունկը» հավաք է անցկացնում Դիլիջանում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում