12:08  ,  2 հուլիսի, 2021

NBA. «Միլուոկիին» մեկ հաղթանակ է բաժանում եզրափակիչից

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի 5-րդ խաղում «Միլուոկին» 123:112 հաշվով տնային հաղթանակ է տարել «Ատլանտայի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 3:2:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկացի Բրուք Լոպեսը, որը տանտերերի կազմում հավաքել է 33 միավոր: «Միլուոկիի» առաջատար Յաննիս Ադետոկումբոն հանդիպումը բաց է թողել վնասվածքի պատճառով:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողին եզրափակիչում սպասում է «Ֆինիքսը», որը պայքարից դուրս է թողել «Լոս Անջելես Կլիպերսին»: 1993-ից հետո «Ֆինիքսն» առաջին անգամ կխաղա NBA-ի եզրափակիչում:

NBA, կիսաեզրափակիչ 

«Միլուոկի» - «Ատլանտա»՝ 123:112 (36:22, 29:34, 26:22, 32:34)

Շարքի հաշիվը՝ 3:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում