01:10  ,  2 հուլիսի, 2021

Ուիմբլդոն․ Ռոջեր Ֆեդերերը պայքարից դուրս թողեց Ռիշար Գասկեին

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Շվեյցարացի թենիսիստը մրցեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռիշար Գասկեի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 7:6 (7:1), 6:1, 6:4։ Պայքարը տեւեց 1 ժամ, 52 րոպե։

1/8 եզրափակիչի ուղեգրի համար Ֆեդերերը կհանդիպի բրիտանացի Քեմերոն Նորիի հետ։

Ֆեդերերը Ուիմբլդոնի մրցաշարի 8-ակի հաղթող է։

Տիտղոսը պաշտպանում է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը։ Մենախաղի հաղթողը կստանա 1,7 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ