20:10  ,  1 հուլիսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Ռաֆայել Վարանին գնելուն

Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 28–ամյա պաշտպան Ռաֆայել Վարանը մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, հաղորդում է ESPN–ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է տրանսֆերը 50 միլիոն եվրոյով իրականացնելու ուղղությամբ։ Արքայական ակումբը պահանջել էր 70 միլիոն եվրո, սակայն պատրաստ է զիջման, քանի որ Ռաֆայել Վարանը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Վարանը 2011 թվականին է ֆրանսիական «Լանսից» տեղափոխվել «Ռեալ»։ Իսպանիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 31 հանդիպման, խփել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս