09:45  ,  1 հուլիսի, 2021

Բրիասկո Բալեկյանի առաջին գոլը «Բոկա Խունիորսում»

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը բացել է գոլերի հաշիվն արգենտինական «Բոկա Խունիորսի» կազմում: Բուենոս Այրեսի թիմն ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթել է «Աթլետիկո Տուկումանին», իսկ 25-ամյա ֆուտբոլիստը 29-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2:0: Բալեկյանը խաղացել է մեկնարկային կազմում:

Հիշեցնենք, որ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հունիսի 18-ին արգենտինական «Ուրականից» է տեղափոխվել «Բոկա Խունիորս», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Նա 2018-ից է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում, իսկ «Ուրականին» միացել էր 2016-ին: Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային գինը գնահատում է 1.8 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով