21:09  ,  30 հունիսի, 2021

Պրիմերա. «Բարսելոնայի» եւ «Ռեալի» հանդիպումների օրերը

«Բարսելոնան» սոցիալական ցանցերում պաշտոնականից շուտ հրապարակել է Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայությունների օրերը։

Առաջին շրջանում թիմերը կհանդիպեն հոկտեմբերի 24–ին։ 10–րդ տուրի հանդիպումը տեղի կունենա Բարսելոնայում։

Պատասխան խաղը տեղի կունենա 29–րդ տուրում՝ 2022թ. մարտի 20–ին Մադրիդում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English