16:05  ,  30 հունիսի, 2021

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը՝ «Նոայի» գլխավոր մարզիչ

Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի փոխչեմպիոն դարձած Երևանի «Նոայի» մարզչական շտաբին է միացել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արամ Հակոբյանը, որը կկատարի գլխավոր մարզիչի պարտականությունները, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նախկինում Արամ Հակոբյանը մարզել է «Ուրարտու-2»-ը: Երևանյան ակումբի մարզչական շտաբը համալրել է նաև ֆիզպատրաստության մարզիչ Կարեն Ավոյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Նոայի» ավագ մարզիչ էր նշանակվել ռուս մասնագետ Գրիգորի Միխալյուկը։ Նրա օգնականի պարտականնությունները կկատարի մարզիչ-վերլուծաբան Եվգենի Գալկինը:

2020 թվականի հոկտեմբերից «Նոան» գլխավորում էր ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն, որը վերջերս տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»:

Արամ Հակոբյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկել է 2000-2007-ը՝ 18 խաղում խփելով մեկ գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս