Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հավաքելով 41 միավոր` մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը:
Երկրորդ տեղը գրավել է «Ալաշկերտի» մեկ այլ կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը, որը վաստակել է 30 միավոր:
22 միավորով լավագույն եռյակը եզրափակել է «Ուրարտուի» նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն:
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ավարտված առաջնության լավագույն մարզիչ էր ճանաչվել Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատի» գլխավորող Վարդան Բիչախչյանը:
Ֆոտո՝ ՀՖՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում