01:38  ,  30 հունիսի, 2021

Եվրո-2020․ Ուկրաինան լրացուցիչ ժամանակում հաղթեց Շվեդիային եւ կմրցի Անգլիայի հետ (ֆոտո, վիդեո)

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի վերջին խաղում մրցեցին Շվեդիայի եւ Ուկրաինայի հավաքականները։ Շոտլանդիայի Գլազգո քաղաքի «Հեմփդեն Պարկ» ստադիոնում տեղի ունեցած դիմակայության լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով հաղթեցին ուկրաինացիները։ Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։

27-րդ րոպեին հաշիվը բացեցին ուկրաինացիները։ Աչքի ընկավ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն։

Շվեդիան հավասարությունը վերականգնեց 43-րդ րոպեին գերմանական «ՌԲ Լայպցիգի» 29-ամյա հարձակվող Էմիլ Ֆորսբերգի գոլի շնորհիվ։

Լրացուցիչ ժամանակում շվեդներից կոշտ խաղի համար հեռացվեց չինական «Դալիան Պրոյի» 32-ամյա պաշտպան Մարկուս Դանիելսոնը։

121-րդ րոպեին Ուկրաինայի հաղթական գոլը խփեց ուկրաինական «Դնեպր-1»-ի 24-ամյա հարձակվող Արտյոմ Դովբիկը։

Քառորդ եզրափակիչում Ուկրաինան հուլիսի 3-ին Հռոմում կմրցի Անգլիայի հավաքականի հետ, որը 2։0 հաշվով հաղթել է Գերմանիային թիմին։

Եվրո-2020, 1/8 եզրափակիչ

Շվեդիա - Ուկրաինա՝ 1։2 (հիմնական ժամանակ՝ 1։1), (տեսանյութ), (Գլազգո)

Էմիլ Ֆորսբերգ, 43 - Ալեքսանդր Զինչենկո, 27, Արտյոմ Դովբիկ, 120+1

Հեռացում՝ Մարկուս Դանիելսոն (Շվեդիա), 99

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ