00:47  ,  30 հունիսի, 2021

Եվրո-2020․ Շվեդիա - Ուկրաինա՝ 1։1, նշանակվեց լրացուցիչ ժամանակ (ֆոտո)

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի վերջին խաղում մրցում են Շվեդիայի եւ Ուկրաինայի հավաքականները։ Շոտլանդիայի Գլազգո քաղաքի «Հեմփդեն Պարկ» ստադիոնում ընթացիկ դիմակայության հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։

27-րդ րոպեին հաշիվը բացեցին ուկրաինացիները։ Աչքի ընկավ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն։

Շվեդիան հավասարությունը վերականգնեց 43-րդ րոպեին գերմանական «ՌԲ Լայպցիգի» 29-ամյա հարձակվող Էմիլ Ֆորսբերգի գոլի շնորհիվ։

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

Քառորդ եզրափակիչում Շվեդիան հուլիսի 3-ին Հռոմում կմրցի Անգլիայի հավաքականի հետ, որը 2։0 հաշվով հաղթել է Գերմանիային թիմին։

Եվրո-2020, 1/8 եզրափակիչ, հիմնական ժամանակ

Շվեդիա - Ուկրաինա՝ 1։1 (Գլազգո)

Էմիլ Ֆորսբերգ, 43 - Ալեքսանդր Զինչենկո, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով