17:46  ,  29 հունիսի, 2021

Գոռ Մալաքյանն՝ «Արարատում», Զորան Գայիչը՝ «Փյունիկում»

Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել Գոռ Մալաքյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Փյունիկն» էր, որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում:

Մինչ այդ Գոռ Մալաքյանը հանդես է եկել «Արարատ-Արմենիայում», ուկրաինական «Ստալում», «Շիրակում», «Ալաշկերտում»։

Նա իր կարիերայի ընթացքում երկուական անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները:

Գոռ Մալաքյանը նաև 18 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Նոր համալրում ունի նաեւ «Փյունիկը»։ Թիմին է միացել 31-ամյա պաշտպան Զորան Գայիչը։ Սերբ ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Մլադոնեվաչ, «Ռադ», «Բորսա», բուլղարական «Արդա», նաև չեխական «Բոհեմիանս», «Զլին», «Զբրոյովկա» ակումբներում, հաղորդում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը։

Զորան Գայիչը 6 խաղ է անցկացրել նաև Եվրոպայի լիգայի խմբային փուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում