14:17  ,  29 հունիսի, 2021

«Ալաշկերտն» ու «Սևանը» բաժանվել են մարտական ոչ ոքիով

Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտն» ու Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած «Սևանը» հունիսի 29-ին ստուգողական հանդիպում են անցկացրել Հանքավանում: Գրանցվել է 2:2 հաշիվը:

«Սևանը» 2 անգամ առաջ է անցել հաշվի մեջ, սակայն չի կարողացել պահպանել հաղթական հաշիվը: «Ալաշկերտը» երկրորդ գոլը խաղի վերջին րոպեներին խփել է 11 մետրանոց հարվածով:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին, որտեղ կխաղա Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին Ուելսում, իսկ պատասխան խաղը՝ մեկ շաբաթ անց Երևանի «Հանրապետական» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում