00:52  ,  29 հունիսի, 2021

Եվրո-2020․ Ֆրանսիան չհաղթեց Շվեյցարիային 90 րոպեում, լրացուցիչ ժամանակ է (ֆոտո)

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող 1/8 եզրափակիչի հանդիպման հիմնական ժամանակում չկարողացավ հաղթել շվեյցարացիներին՝ 3։3։

15-րդ րոպեին հաշիվը բացեց շվեյցարացիների հարձակվող, պորտուգալական «Բենֆիկայի» 29-ամյա խաղացող Հարիս Սեֆերովիչը։ 55-րդ րոպեին Շվեյցարիայի թիմը ստացավ 11 մետրանոցի իրավունք, սակայն իտալական «Ատալանտայի» 28-ամյա պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսի հարվածից հետո սեյվի հեղինակ դարձավ Լոնդոնի «Տոտենհեմը» ներկայացնող 34-ամյա դարպասապահ Հյուգո Լյորիսը։

Այնուհետեւ 2 րոպեում դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» 33-ամյա հարձակվող Քարիմ Բենզեման։ Գոլային փոխանցումները կատարեցին փարիզյան ՊՍԺ-ի 22-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն եւ կատալոնական «Բարսելոնայի» 30-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանը։

75-րդ րոպեին Ֆրանսիայի երրորդ գոլը խփեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբան։

81-րդ րոպեին Հարիս Սեֆերովիչը ձեւակերպեց դուբլ, իսկ 90-րդ րոպեին Շվեյցարիայի երրորդ գոլը խփեց Զագրեբի «Դինամոյի» 31-ամյա հարձակվող Մարիո Գավրանովիչը եւ պայքարը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։

Եվրո-2020, 1/8 եզրափակիչ, հիմնական ժամանակ

Ֆրանսիա - Շվեյցարիա՝ 3։3 (Բուխարեստ)

Քարիմ Բենզեմա, 57, 59, Պոլ Պոգբա, 75 - Հարիս Սեֆերովիչ, 15, 81, Մարիո Գավրանովիչ, 90

Չիրացրած 11մ՝ Ռիկարդո Ռոդրիգես (Շվեյցարիա), 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով