23:12  ,  28 հունիսի, 2021

Եվրո-2020․ Խորվաթիա - Իսպանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի Խորվաթիա - Իսպանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իսպանացիների ավագ, «Բարսելոնայի» 32-ամյա կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, որն անցկացրեց 100 րոպե, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Իսպանիան Խորվաթիայի հավաքականին հաղթել է լրացուցիչ ժամանակում՝ 5։3։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 3։3 հաշվով։

Բուսկետսը լավագույնն էր ճանաչվել նաեւ խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման արդյունքում։ Իսպանիան 5։0 հաշվով հաղթել էր սլովակներին եւ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով