Start as you mean to go on…@DjokerNole’s pursuit of a third consecutive Wimbledon title is off to a winning start, beating Jack Draper 4-6, 6-1, 6-2, 6-2#Wimbledon pic.twitter.com/soTVGWBze4
— Wimbledon (@Wimbledon) June 28, 2021
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց «Մեծ սաղավարտ» շարքի երրորդ մրցաշարում։
Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում սերբ թենիսիստը մրցեց համաշխարհային դասակարգման 253–րդ համար, բրիտանացի Ջեք Դրեփերի հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 4։6, 6։1, 6։2, 6։2։ Պայքարը տեւեց 2 ժամ։
Երկրորդ շրջանում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի չիլիացի Մարսելո Թոմաս Բարիոս Վերայի եւ հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնի դիմակայության հաղթողը։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 35 միլիոն ֆունտ ստերլինգ է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում