13:19  ,  28 հունիսի, 2021

«Սևանը» հրաժեշտ է տվել մի շարք ֆուտբոլիստների և ունի սերբ նորեկ

Հայաստանի Առաջին խմբի հաղթող «Սևանը» հրաժեշտ է տվել մի շարք ֆուտբոլիստների, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկը բաժանվել է Արտյոմ Խաչատուրովից, Էդվինաս Կլոնիունասից, Արման Մանուկյանից, Էրիկ Պետրոսյանից, Արեգ Ազատյանից, Ալեքսանդր Կալյաշինից, Ռոբերտ Մինասյանից, Գեղամ Թումբարյանից, Կոնստանտին Մանդրիչենկոյից, Ֆրենսիս Նվանկվոյից, Հովհաննես Ներսիսյանից, Դանիել Պետոյանից, Պարգև Աբրահամյանից, Էդվին Հակոբյանից, Ախմեդ Ջինդոյանից, Արամ Սարգսյանից և Սալոմոն Օբամայից։

«Սևանը» պայմանագիր է ստորագրել սերբ դարպասապահ Մարկո Դրոբնյակի հետ։ 26-ամյա դարպասապահի նախորդ ակումբը եղել է սերբական «Նովի Պազարը»: Նա կարիերան սկսել է «Բորաց» ակումբում, հանդես է եկել նաև սերբական այլ թիմերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով