11:14  ,  28 հունիսի, 2021

NBA. «Միլուոկին» առաջ անցավ շարքում, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի երրորդ խաղում «Ատլանտան» տանը 102:113 հաշվով պարտվել է «Միլուոկիին», որն առաջ է անցել շարքում՝ 2:1:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Քրիս Միդլթոնը, որը «Միլուոկիի» կազմում վաստակել է 38 միավոր: «Ատլանտայից» ամենաարդյունավետն էր Թրեյ Յանգը՝ 35 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում մրցում են «Ֆինիքսը» և «Կլիպերսը»: Չորրորդ խաղից հետո շարքի հաշիվը 3:1 է՝ հօգուտ «Ֆինիքսի»:

NBA, կիսաեզրափակիչ 

«Ատլանտա» - «Միլուոկի»՝ 102:113 (32:27, 24:29, 29:27, 17:30)

Շարքի հաշիվը՝ 1:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում