01:23  ,  28 հունիսի, 2021

Եվրո-2020․ Բելգիա - Պորտուգալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի Բելգիա - Պորտուգալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել բելգիացիների կիսապաշտպան Տորգան Ազարը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Դորտմունդի «Բորուսիայի» 28-ամյա խաղացողը խփել էր հանդիպման միակ գոլը։ Իսպանացի Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը հաղթել էր նվազագույն հաշվով։

Քառորդ եզրափակիչում 2018թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականի մրցակիցը կլինի Իտալիան, որը 1/8 եզրափակիչում 2։1 հաշվով հաղթել է Ավստրիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ