00:54  ,  28 հունիսի, 2021

Եվրո-2020․ Բելգիայի թիմն ուժեղ էր պորտուգալացիներից եւ 1/4 եզրափակիչում է (ֆոտո, վիդեո)

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի խաղում Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականն Իսպանիայի Սեւիլիա քաղաքում մրցեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականի հետ, որն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Պորտուգալացիները 5 հարված կատարեցին Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասին, Արքայական ակումբի դարպասապահը կատարեց 5 սեյվ։ Բելգիան 1 հարված կատարեց Պորտուգալիայի հավաքականի դարպասին, սակայն անգլիական «Վուլվերհեմփթոնի» դարպասապահ Ռուի Պատրիսիուն չկարողացավ փրկել դրությունը։

42-րդ րոպեին տպավորիչ հարվածով աչքի ընկավ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Տորգան Ազարը, որին գոլային փոխանցում կատարեց Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Տոմա Մենիեն։

Քառորդ եզրափակիչում Բելգիայի հավաքականը հուլիսի 2-ին Մյունխենում կմրցի Իտալիայի թիմի հետ, որը պայքարից դուրս է թողել Ավստրիային՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով 2։1 հաշվով։

Եվրո-2020, 1/8 եզրափակիչ

Բելգիա - Պորտուգալիա՝ 1։0 (տեսանյութ), (Սեւիլիա)

Տորգան Ազար, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս