21:09  ,  27 հունիսի, 2021

Ռոբերտո Մարտինես․ Դե Բրույնեն լավագույն խաղարկողն է աշխարհում

Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ իր ղեկավարած թիմի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի մասին։

«Ես կարծում եմ, որ Դե Բրույնեն հիմա լավագույն խաղարկողն է աշխարհում։ Խաղը կարդալու, խաղադաշտում ժամանակն ու տարածությունը գնահատելու նրա որակները բացառիկ են։ Ես կարծում եմ, որ Կեւինը պետք է ամեն մրցաշրջանում լինի «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում»,- Ռոբերտո Մարտինեսի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Բելգիայի հավաքականը Սեւիլիայում հունիսի 27-ին կմրցի Պորտուգալիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով