13:07  ,  27 հունիսի, 2021

Եվրո-2020․ Իվան Պերիշիչը վարակվել է կորոնավիրուսով եւ չի խաղա Իսպանիայի դեմ

Խորվաթիայի հավաքականի առաջատարներից Իվան Պերիշիչը վարակվել է կորոնավիրուսով։ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» 32-ամյա կիսապաշտպանը մեկուսացվել է հավաքականի մյուս անդամներից եւ 10 օր չի կարողանա մասնակցել ընդհանուր խմբի մարզումներին եւ հանդիպումների, հաղորդում է Խորվաթիայի հավաքականի մամուլի ծառայությունը։

Հավաքականի մյուս անդամների թեստերի պատասխանները բացասական են։

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը հունիսի 28-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կմրցի իսպանացիների հետ։

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում հուլիսի 2-ին կհանդիպի Ֆրանսիա - Շվեյցարիա դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ