15:15  ,  27 հունիսի, 2021

Անչելոտի․ Եվրո-2020-ի եզրափակիչում տեսնում եմ Իտալիային եւ Անգլիային

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր կանխատեսումն է արել Եվրո-2020-ի վերաբերյալ։

«Իսպանիան ու Գերմանիան ընկան հունի մեջ։ Հիմարություն կլիներ կարծել, որ նրանք չեն սկսի լավ խաղալ։ Պետք է զգուշանալ նաեւ Անգլիայի հավաքականից, որի կազմում կա Չեմպիոնների լիգայի անցած եզրափակիչի վեց մասնակից։

Փլեյ-օֆֆի ցանցը խնդրահարույց կլինի Իտալիայի համար, որը քառորդ եզրափակիչում ստիպված կլինի մրցել Բելգիայի կամ Պորտուգալիայի հետ, իսկ կիսաեզրափակիչում՝ Ֆրանսիայի հետ։ Նաեւ վստահ եմ, որ կիսաեզրափակիչ կհասնի Նիդերլանդների թիմը։

Եզրափակիչում տեսնում եմ Իտալիային եւ Անգլիային։ Առայժմ արդյունքները հաստատում են իմ կանխատեսումը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս թողեց Ավստրիային՝ առավելության հասնելով լրացուցիչ ժամանակում՝ 2։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով