01:33  ,  27 հունիսի, 2021

Եվրո-2020․ Իտալիան լրացուցիչ ժամանակում ուժեղ էր Ավստրիայից (ֆոտո, վիդեո)

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Իտալիայի հավաքականը մրցեց ավստրիացիների հետ եւ առավելության հասավ լրացուցիչ ժամանակում՝ 2։1։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0։0։

32-րդ րոպեին իտալացիների հարձակվող Չիրո Իմոբիլեի հարվածից հետո Ավստրիայի թիմին գոլից փրկեց դարպասաձողը։

65-րդ րոպեին Ավստրիայի հավաքականի ավագ, պաշտպան Դավիդ Ալաբային փոխանցումից հետո հարձակվող Մարկո Արնաուտովիչը գրավեց Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։

Լրացուցիչ ժամանակի առաջին կեսում Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը կարողացավ երկու գոլ խփել։ 95-րդ րոպեին աչքի ընկավ Թուրինի «Յուվենտուսի» 23-ամյա հարձակվող Ֆեդերիկո Կիեզան, որը փոխարինման էր դուրս եկել 84-րդ րոպեին։ 105-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Ատալանտայի» 24-ամյա կիսապաշտպան Մատեո Պեսինան, որը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։

Ավստրիայի հավաքականը հաշվի տարբերությունը կրճատեց 114-րդ րոպեին գերմանական «Շտուտգարտի» 24-ամյա հարձակվող Սաշա Կալայջիչի գոլի շնորհիվ։

Իտալիայի հավաքականը քառորդ եզրափակիչում կհանդիպի Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականների դիմակայության հաղթողի հետ։

Եվրո-2020, 1/8 եզրափակիչ

Իտալիա - Ավստրիա՝ 2։1 (հիմնական ժամանակ՝ 0։0), (տեսանյութ), (Լոնդոն)

Ֆեդերիկո Կիեզա, 95, Մատեո Պեսինա, 105 - Սաշա Կալայջիչ, 114

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ