12:31  ,  27 հունիսի, 2021

«Ռեալը» 50 միլիոն եվրո է առաջարկում «Սեւիլիայի» պաշտպանի համար

Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել իսպանական «Սեւիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի ծառայությունները, հաղորդում է ABC-ն։ Արքայական ակումբը Կունդեի համար առաջարկել է 50 միլիոն եվրո։ «Սեւիլիան» պահանջում է 80 միլիոն եվրո։

22-ամյա ֆուտբոլիստն արդեն Ֆրանսիայի հավաքականում թիմակիցներ Քարիմ Բենզեմային եւ Կիլիան Մբապեին հայտնել է, որ ցանկանում է խաղալ «Ռեալում»։

Անցած մրցաշրջանում Կունդեն «Սեւիլիայի» հետ մասնակցել  է 49 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Transfermarkt.com-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English