11:29  ,  27 հունիսի, 2021

Դանիայի հավաքականի մարզիչ․ Դժվար է հավատալ, որ սա իրականություն է

Ֆուտբոլի Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը մեկնաբանել է 4։0 հաշվով հաղթանակը Ուելսի թիմի նկատմամբ Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում։

«Դժվար է հավատալ, որ սա իրականություն է։ Ես հիանում եմ մեր ֆուտբոլիստներով եւ այն փաստով, որ մենք շարունակում ենք պայքարը։ Տղաները շատ լավ են խաղում։ Նրանք իսկական մարտիկներ են։

Մենք կարողանում ենք լինել ճկուն։ Խաղի ընթացքում ամեն ինչ այնքանլ էլ լավ չէր դասավորվում, բայց մենք շտկեցինք մեր խաղը»,- Կասպեր Յուլմանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Քառորդ եզրափակիչում դանիացիների մրցակիցը կլինի Նիդերլանդներ - Չեխիա զույգի հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով