21:53  ,  26 հունիսի, 2021

Եվրո-2020․ Դանիացիները հաղթեցին Ուելսին եւ դուրս եկան 1/4 եզրափակիչ (ֆոտո, վիդեո)

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում առաջինը խաղացին Ուելսի եւ Դանիայի հավաքականները։ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում տեղի ունեցած խաղում 4։0 հաշվով վստահ հաղթանակ տարան դանիացիները եւ դուրս եկան քառորդ եզրափակիչ։

Խաղի մեկնարկից առաջ Ուելսի հավաքականն իրենց ինքնագրերով եւ առողջության մաղթանքներով հատուկ խաղաշապիկ փոխանցեցին Դանիայի հավաքականի եւ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին, որը սրտի նոպա էր ունեցել Եվրո-2020-ի առաջին տուրի հանդիպման ժամանակ։

Կասպեր Յուլմանի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիական «Նիցայի» հարձակվող Կասպեր Դոլբերգը, որն աչքի ընկավ 27-րդ եւ 48-րդ րոպեներին։

Հիմնական ժամանակի նախավերջին րոպեին դանիացիների առավելությունը մեծացրեց իտալական «Ատալանտայի» պաշտպան Յոակիմ Մեհլեն։ 

Ավելացված ժամանակում հաշիվը 4։0 դարձրեց «Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրայթուայթը։

Դանիայի հավաքականը հուլիսի 3-ին նախատեսված քառորդ եզրափակիչի խաղում կմրցի 1/8 եզրափակիչի Նիդերլանդներ - Չեխիա դիմակայության հաղթողի հետ։

Եվրո-2020, 1/8 եզրափակիչ

Ուելս - Դանիա՝ 0։4 (տեսանյութ), (Ամստերդամ)

Կասպեր Դոլբերգ, 27, 48, Յոակիմ Մեհլե, 89, Մարտին Բրայթուայթ, 90+4

Հեռացում՝ Հարի Ուիլսոն (Ուելս), 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ