12:07  ,  26 հունիսի, 2021

Գեղարդ Մուսասին տիտղոսը կպաշտպանի Ջոն Սոլթերի հետ մենամարտում (ֆոտո)

Խառը մենամարտերի Bellator-ի միջին քաշային կարգում չեմպիոն Գեղարդ Մուսասին (47-7-2) տիտղոսը կպաշտպանի օգոստոսի 13-ին ԱՄՆ-ի Անքասվիլ քաղաքում անցկացվելիք Bellator 264 մրցաշարում։ Հայ մարտիկի մրցակիցը կլինի ամերիկացի Ջոն Սոլթերը (18-4), հաղորդում է Bellatormma-ն։

Ավելի վաղ 35-ամյա հայ մարտիկը հայտարարել էր, որ եթե պարտվի առաջիկա մենամարտում, կավարտի կարիերան:

Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է 2020-ի հոկտեմբերի 29-ին, երբ միավորներով հաղթել էր բրազիլացի Դուգլաս Լիմային: Վիճարկվել էր Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը թափուր էր ամերիկացի Ռաֆայել Լովատոյի՝ կարիերան ավարտելուց հետո:

View this post on Instagram

A post shared by Bellator MMA (@bellatormma)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English