20:12  ,  25 հունիսի, 2021

Բունդեսլիգա. Առաջին տուրում՝ «Բորուսիա» – «Բավարիա»

Բունդեսլիգան ներկայացրել է 59–րդ մրցաշրջանի օրացույցը։ Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրի առաջին խաղում չեմպիոն «Բավարիան» կհյուրընկալվի Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 13–ին։

Հաջորդ օրը Դորտմունդի «Բորուսիան» կընդունի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», «ՌԲ Լայպցիգը» կհյուրընկալվի «Մայնցին»։

Վերջին տուրը (34) կանցկացվի 2022թ. մայիսի 14–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով