17:45  ,  25 հունիսի, 2021

Ֆլորենտինո Պերես. Ռաուլը հիմա էլ կարող է մարզել «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում լեգենդար Ռաուլ Գոնսալեսի հնարավոր նշանակման մասին։

«Նա ունի բոլոր որակները, որպեսզի մարզի մեր գլխավոր թիմը։ Ռաուլը հիմա էլ կարող է մարզել «Ռեալը», բայց հիմա մեզ պետք է ավելի փորձառու մարզիչ, ինչպիսին Անչելոտին է։ Ռաուլը միշտ գլխավոր թեկնածուների թվում է»,– Պերեսի խոսքը մեջբերում է AS–ը։

Ռաուլը մարզչական կարիերան սկսել է 2018 թվականին «Ռեալի» պատանեկան թիմում։ 2019–ից նա գլխավորում է Արքայական ակումբի երկրորդ թիմը, որը անցած տարի նվաճեց ՈւԵՖԱ–ի պատանեկան լիգայի գավաթը։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի ավարտից հետո ֆրանսիացի Զինեդին Զիդանը հեռացավ «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ Նրան փոխարինել է «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը հեռացավ Լիվերպուլի «Էվերտոնից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում