16:16  ,  25 հունիսի, 2021

Տոկիո-2020. Ալեքսանյանը և Չալյանը՝ ամենաբարձր վարկանիշով ըմբիշների թվում (ֆոտո)

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի քաշային կարգերի լավագույն քառյակները:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը երկրորդն է 97 կգ քաշային կարգում, որտեղ առաջատարը ռուս Մուսա Եվլոևն է:

Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը երրորդն է 77 կգ քաշային կարգում: Գյումրեցի ըմբիշից առաջ են հունգարացի Տոմաշ Լորինցն ու շվեդ Ալեքս Կեսիդիսը:

Տոկիո-2020-ի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) չեն ընդգրկվել լավագույն քառյակներում:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբիշներից օլիմպիական ուղեգիր ունեն Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում