14:05  ,  25 հունիսի, 2021

Davis Cup. Սեդրակ Խաչատրյանը շանս չտվեց ադրբեջանցի թենիսիստին (ֆոտո)

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվող Դևիսի գավաթի խաղարկության (Davis Cup Europe Group IV) երկրորդ տուրում թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցում է ադրբեջանցիների հետ:

Առաջին մրցախաղում Սեդրակ Խաչատրյանը 6։3, 6։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Էլվին Հաշիմովի նկատմամբ: Մրցախաղը տևեց 1 ժամ 36 րոպե:

Երկրորդ մրցախաղում Միքայել Ավետիսյանն ուժերը կչափի Տամերլան Ազիզովի հետ:

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Ալբանիայի թիմին: A խմբում ընդգրկված է նաև Չեռնոգորիայի հավաքականը, որը նախորդ 2 խաղերում հաղթել է Ադրբեջանին ու Ալբանիային: Մրցաշարը կավարտվի հունիսի 26-ին: 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս