13:41  ,  25 հունիսի, 2021

NBA. «Կլիպերսն» ընդհատեց «Ֆինիքսի» հաղթական շարքը փլեյ-օֆֆում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի երրորդ խաղում «Կլիպերսը» 106:92 հաշվով տնային հաղթանակ է տարել «Ֆինիքսին» նկատմամբ և կրճատել շարքի հաշիվը՝ 1:2: Լոս Անջելեսի թիմն ընդհատեց փլեյ-օֆֆում «Ֆինիքսի» հաղթական շարքը, որը հասել էր 9 հանդիպման:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Պոլ Ջորջը, որը «Կլիպերսի» կազմում հավաքել է 29 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում մրցում են «Միլուոկին» ու «Ատլանտան»:

NBA, կիսաեզրափակիչ 

«Կլիպերս» - «Ֆինիքս»՝ 106:92 (29:21, 17:27, 34:21, 26:23)

Շարքի հաշիվը՝ 1:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English