12:41  ,  25 հունիսի, 2021

ԵԱ. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը ներկայացրել է թիմի կազմը Գերմանիայի Դորդմունդ քաղաքում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության համար, hաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

ԵԱ-ում հանդես կգան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Մուշեղ Մկրտչյանը (74 կգ), Կնյազ Իբոյանը (79 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ)

Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 4-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում