12:21  ,  25 հունիսի, 2021

Պորտուգալիայի հավաքականի դարպասապահը կմիանա «Ռոմային»

Անգլիական «Վուլվերհեմփթոնի» պորտուգալացի դարպասապահ Ռուի Պատրիսիուն մոտ է իտալական «Ռոմա» տեղափոխվելուն, հայտնում է Gazzetta dello Sport-ը:

33-ամյա դարպասապահի տրանսֆերը կկազմի 7 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ: Պատրիսիուն «Ռոմայում» կստանա տարեկան 2.5 միլիոն եվրո աշխատավարձ:

Ռուի Պատրիսիուն 2018 թվականից է հանդես գալիս «Վուլվերհեմփթոնում», որի կազմում Անգլիայի ավարտված առաջնությունում անցկացրել է 37 հանդիպում, բաց թողել 51 գոլ: Այս օրերին նա Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցում է Եվրո-2020-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում