11:59  ,  25 հունիսի, 2021

Ռոնալդուն ու Մբապեն փոխանակվում են մարզաշապիկներով (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Եվրոպայի չեմպիոնի կոչումը պաշտպանող Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին ու աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին:

Պորտուգալիա - Ֆրանսիա Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրի խաղից հետո 2 ֆուտբոլիստները փոխանակվել էին մարզաշապիկներով: 2:2 հաշվով ավարտված խաղում Թուրինի «Յուվենտուսի» 36-ամյա հարձակվողը 2 գոլ էր խփել 11 մետրանոցից, իսկ ֆրանսիական ՊՍԺ-ի ռմբարկուն արդյունավետ գործողություններով աչքի չէր ընկել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում