10:51  ,  25 հունիսի, 2021

Պերես. Զիդանը երազում է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Զինեդին Զիդանը ցանկանում է ապագայում գլխավորել Ֆրանսիայի հավաքականը:

«Զիդանը երազում է դառնալ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը: Վստահ եմ՝ նա կհասնի դրան: Զիդանը նախկինի պես դուր է գալիս ինձ: Եթե նա մի օր որոշի վերադառնալ «Ռեալ», ապա թող իմանա, որ այստեղ նրա տունն է»,- Պերեսի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ 48-ամյա Զիդանը երկրորդ անգամ «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին։ Դրանից առաջ նա իսպանական թիմը գլխավորել էր 2016-2018-ին։ Նրա գլխավորությամբ «Ռեալը» դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր ու Իսպանիայի կրկնակի չեմպիոն։

Իսպանիայի ավարտված առաջնությունում «Ռեալը» գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով Մադրիդի «Աթլետիկոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում