10:31  ,  25 հունիսի, 2021

«Ռեալը» նոր ավագ ունի

Նոր մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» ավագի պարտականությունները կկատարի բրազիլացի պաշտպան Մարսելոն: Այդ մասին հայտնել է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

«Այո, Մարսելոն կլինի մեր ավագը: Նա արժանի է դրան: Դժվար է գտնել Մարսելոյի պես աջ պաշտպանի: Կարելի է միայն գովաբանել նրան»,- Պերեսի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ 33-ամյա Մարսելոն 2007 թվականից է խաղում «Ռեալում»: Վերջին տարիներին մադրիդյան ակումբի ավագն էր իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որն հեռացել էր օրեր առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում