09:45  ,  25 հունիսի, 2021

Ամերիկայի գավաթ. Ուրուգվայը հաղթեց, Չիլին պարտվեց

Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության A խմբի չորրորդ տուրում Ուրուգվայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Բոլիվիային, իսկ չիլիացիները 0:2 հաշվով պարտվել էր Պարագվայի հավաքականին:

Ուրուգվայի և Պարագվայի հավաքականները ժամանակից շուտ ապահովեցին փլեյ-օֆֆի ուղեգիր:

Տուրը բաց է թողել խմբի առաջատար Արգենտինայի հավաքականը, որը 3 խաղից հետո ունի 7 միավոր ու ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆում: Պարագվայը հավաքել է 6 միավոր, Չիլին՝ 5, Ուրուգվայը՝ 4, իսկ Բոլիվիան կրել է 3 պարտություն:

Ամերիկայի գավաթ, A խումբ

4-րդ տուր

Բոլիվիա – Ուրուգվայ՝ 0:2

Ջաիրո Կինտերո, 40 (ինքնագոլ), Էդինսոն Կավանի, 79

Չիլի – Պարագվայ՝ 0:2

Բրայան Սամուդիո, 33, Միգել Ալմիրոն, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում