00:49  ,  25 հունիսի, 2021

Հայաստանի Մ-16 հավաքականը` ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարի հաղթող

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ավարտվեց ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարը։ 

Խաղային վերջին օրը Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ   Հայաստանի Մ-15 տարեկանների թիմի նկատմամբ: Մրցափուլի մյուս խաղում Ղրղզստանի Մ-16 հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Լիբանանի Մ-16 թիմին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Տանելով 3 անընդմեջ հաղթանակ` Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը դարձավ մրցաշարի հաղթող։ 

Մրցաշարի Արդար խաղի մրցանակը շնորհվեց Լիբանանի Մ-16 հավաքականին, իսկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ դարձավ Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Գոռ Վանոյանը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով