23:16  ,  24 հունիսի, 2021

EWF-ի թուրք նախագահը եւ 17 թուրք ծանրորդ մեղադրվում են դոպինգային խախտումների մեջ

Դոպինգի թեստավորման միջազգային գործակալությունը (ITA) Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի (EWF) թուրք նախագահ Հասան Ակուսին մեղադրել է թուրք ծանրորդների դոպինգային խախտումները քողարկելու մեջ։

2013 թվականին Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Հասան Ակուսը հանցավոր գարծարքի մեջ է մտել Ծանրամարտի միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ եւ թաքցրել 17 թուրք ծանրորդների դոպինգային խախտումները, հաղորդում է ITA-ի մամուլի ծառայությունը։

Մեղադրանքներ են ներկայացվել նաեւ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ Թամաշ Այանի եւ նախկին փոխնախագահ Նիկոլաե Վլադի դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում