22:38  ,  24 հունիսի, 2021

Մոուրինյոն՝ Տոտիին․ Ափսոս, որ ուշացել եմ չորս տարի (ֆոտո)

«Ռոմայի» լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին եւ հռոմեական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաճոյախոսել են իրար։

2017-ին կարիերան ավարտած իտալացի ֆուտբոլիստը հայտարարել էր, որ «Ռոման» պայմանագիր է կնքել աշխարհի ամենաուժեղ մարզիչի հետ եւ կցանկանար երիտասարդ տարիքում մարզվել Մոուրինյոյի ղեկավարությամբ։

«Շնորհակալ եմ բարի խոսքերի համար, Ֆրանչեսկո։ Ափսոս, որ ուշացել եմ չորս տարի։ Ինձ համար հաճույք կլիներ մարզել Ձեզ»,- գրել է Մոուրինյոն։

Պորտուգալացի մասնագետը հուլիսի 1-ից կսկսի աշխատանքը «Ռոմայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս