22:04  ,  24 հունիսի, 2021

Մեսին ծննդյան օրվա առթիվ առաջին շնորհավորանքները ստացել է անկողնում

Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին հունիսի 24-ին նշում է ծննդյան 34-րդ տարեդարձը, որի առթիվ առաջին շնորհավորանքները ստացել է վաղ առավոտյան անկողնում։ Նրան արթնացրել են Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները։

«Ծննդյան օր։ Այն սկսվեց նվերներով։ Շատ շնորհակալ եմ ինձ համար առանձնահատուկ այս օրը լավ միջավայրում անցկացնելու համար, նույնիսկ եթե ընտանիքիս հետ չեմ»,- գրել է Մեսին։

Արգենտինայի հավաքականն այժմ Բրազիլիայում մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Խմբային փուլի հաջորդ հանդիպումը արգենտինացիները կանցկացնեն Բոլիվիայի հետ հունիսի 29-ին։

Մեսիին շնորհավորել է նաեւ «Բարսելոնան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում