21:12  ,  24 հունիսի, 2021

Ուսեյն Բոլթը վստահ է, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում իր ռեկորդները չեն գերազանցվի

Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, մարզական կարիերան ավարտած Ուսեյն Բոլթը վստահ է, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում իր ռեկորդները չեն գերազանցվի։

«Ես վստահ եմ, որ 100 եւ 200 մետր վազքում ռեկորդ չի լինի Տոկիոյում։ Չեմ կարծում, որ հիմա վազորդները բավարար մակարդակ ունեն այդպիսի արդյունքների համար, բայց տեսնենք»,– Միջազգային օլիմպիական կոմիտեի ինստագրամյան ուղիղ եթերում ասել է Բոլթը։

34–ամյա Բոլթը նաեւ աշխարհի 11–ակի չեմպիոն է, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

100 մետր վազքում Բոլթի համաշխարհային ռեկորդը 9,58 վայրկյան է, 200 մետրինը՝ 19,19 վայրկյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում